A
A
Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով և 100 գրամ կանեփի չորացված բույս:
Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: