Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակով
A A
Հասարակություն

Արարատի դպրոցներից մեկի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել

Երեկ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տարեկան տղա։ Վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամ է ընդունվել հիվանդանոց:  

Օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում վերը նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան:

Նա ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: