Բացել լրահոսը Փակել լրահոսը
1+ (1)
A A
Պաշտոնական

Կարճաղբյուրում կանխվել է 207կգ սիգի ապօրինի որսը

«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։

Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։

Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207կգ Սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000դր։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։