Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սահմանը հսկող Լենա տատը (տեսանյութ)

2024թ.-ը ցավոք, հայոց պատմության էջերում կմնա որպես զիջումների, սահմանների փոքրացման տարի: Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի  սպառնալիքի պայմաններում Տավուշում  միակողմանի տարածքներ զիջվեցին,այսպես կոչված՝ սահմանազատումը սկսվեց Կիրանց գյուղից,որտեղ էլ ձեւավորվեց « Տավուշը հանուն հայրենիքի »  շարժումը: Թեւեւ այն այդպես էլ հաջողություն չունեցավ, բայց խոր թմբիրի մեջ հայտնված մեր շատ հայրենակիցների մեջ արթնացրեց  պայքարի ոգին, իսկ  այդ պայքարի խորհրդանիշ դարձավ 97 –ամյա կիրանցի Լենա տատը, կարելի է ասել՝ « տարվա մարդը », իր կյանքն ապրած մի կին,  որ ճանապարհ էր փակում՝ սեփական հողը պահելու, որդու ու հայրենի հողը պահած տասնյակ հայորդիների սրբազան գերեզմանները հակառակորդին չզիջելու համար:

2024-ին Հայաստանը Տավուշում նոր սահման ու նոր ճանապարհ ունեցավ ,որի անցուդարձին տատը կիսաքանդ տան իր պատուհանից հետեւում է ամեն օր: Նոր իրականության հետ չհաշտվող Լենա տատը, որ միայնակ է ապրում, հիմա հաճախ է խեղդվում մոտեցած թշնամու շնչից: Հենց սահմանի, հակառակորդի մոտ ապրող տատին գոտեպնդում, ապրելու ուժ է տալիս միայն հող հայրենին ու  գերեզմանատան բարձունքն անսասան պահելու առաքելությունը: