Դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
Ø 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով.
Ø 1 բնակարանի գնման իրավունք.
Ø 5 տրանսպորտային միջոց.
Ø 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
Ø 2 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
Ø 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: