Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ
A A
Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոսեն Ժելյազկովին՝ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Համոզված եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ:

 

Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունների պատմությունը բնորոշվում է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության, փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, որոնց բնականոն զարգացման գործում մեծ է անձամբ Ձեր ավանդը:

 

Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի առաջմղմանը և պատրաստակամ է Բուլղարիայի հետ առավել ակտիվ համագործակցության:

 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»: