Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ալեքսանդր Սիրունյանը թեկնածությունը հանել է. Կոնջորյան (տեսանյութ)

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։

Այս մասին Ազգային ժողովում  հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«ԲԴԽ անդամի թեկնածության մասով Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի։ Պարզաբանվելուց հետո առիթ կլինի, կխոսենք»,-ասել է Կոնջորյանը։