Բացել լրահոսը Փակել լրահոսը
image00001_67927b446d721
A A
Տնտեսություն Պաշտոնական

ՊԵԿ․Ինչ է սոցիալական ծախսը և ինպես օգտվել փոխհատուցումից

 

1. Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):

2. Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից
Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։

3. Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը
Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը  կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։

4. Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից
Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության  և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

5. Որքա՞ն է կազմում փոխհատուցումը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

6. Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ 

7. Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար
Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր»  բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար, պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։

8. Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ
Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։

9. Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է
Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։

10. Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայատարարագիր ներկայացնող ծնողները
Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

11. Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից
Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

12. Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ
Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։

13. Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը
Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, ապա կարող է ստանալ փոխհատուցում։

14. Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից
Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցումից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։

15. Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար  հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:

16. Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարտուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից
Ոչ, սոցիական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։

17. Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր
Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833