Բացել լրահոսը Փակել լրահոսը
27.01.2025
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։