Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանին կարճ ժամանակ է մնացել, այդ օրը պետք է լինեն աներևակայելի մեծ թվով մարդիկ․ Պ․Հայրիկյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ընդունելուց հետո հայտարարեց, թե մենք քաղաքակրթական ընտրություն չէ, որ կատարել ենք, կատարել ենք անվտանգային ընտրություն։ Բոլորս տեսանք, որ անվտանգայինն իրեն չարդարացրեց։ Եվ եթե քաղաքական ընտրություն չես կատարում, ընտրում ես հակաքաղաքակրթականը։ Եվ մենք այսօր այդ հակաքաղաքակրթականի ճիրաններում ենք»,- «Ա1+»-ի եթերում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։

Հայրիկյանը նաև հավելեց, թե Նիկոլ Փաշինյանը մեղք չունի Հայաստանի շուրջ ձևավորված դաշնակցային հարաբերությունների համար, դա ժառանգություն է ստացել։ Բայց նա չի էլ ցանկացել դրա դեմ լուրջ քայլեր ձեռնարկել։ Միաժամանակ Պ․ Հայրիկյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարելու կարճ ժամանակ է մնացել, քանի որ փետրվարի 18-ին ինքը մեծ հանրահավաք է հրավիրել, որի արդյունքում վարչապետը կհեռանա։

ԱԻՄ ղեկավարն անդրադարձավ նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից բացահայտված այն փաստաթղթերին, որոնց համաձայն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ բանակցել է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակի շուրջ։ «Ես այդ կուտը կուլ չեմ տա, Մեղրին այսօր Հայաստանի կազմում է։ Ռոբերտ Քոչարյանը եթե խաղեր էլ է տվել, իր խնդիրն է, մեզ համար կարևոր է, որ դա Հայաստանի համար հետևանք չի ունեցել»,- պատասխանեց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նախագահության ժամանակ նրա հետ համագործակցելու մասին հարցին, Հայրիկյանը նշեց, թե նախկին նախագահն իշխանության է եկել իր ձայներով, բայց մի պայմանով, որ սահմանադրական բարեփոխումներ կատարի և նախնական նախնական փուլում կատարել է իր խոստումը։ «Նա ինձ շատ ավելին էր առաջարկում` լինել վարչապետ, ԱԺ նախագահ, միայն թե համաձայնեմ իր հետ համագործակցել»,- հիշեց Հայրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։