Բացել լրահոսը Փակել լրահոսը
477245766_1183307003800460_7264903978327575314_n
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ տեղերը «Al-Beruniy» միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամները` Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ավարտեցին ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:  

Մարտիրոսյանը և Սարգսյանը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:  Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր: