Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան
A A
Պաշտոնական

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․

Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
 
Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը: