Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ա1+»-ը հրավիրում է (տեսանյութ)

Մարտին Վարդազարյան․ Քաղաքի սրտում, մեր կողքին

Յուրաքանչյուր քաղաք ունի իր հպարտությունը՝ ճարտարապետությունը, հուշարձանները, մարդիկ։ Ոմանք դառնում են քաղաքի խորհրդանիշը՝ ձուլվելով նրա ներդաշնակության մեջ և դառնալով մեր առօրյայի անբաժանելի մասը։ Մենք անցնում ենք նրանց կողքով, երբեմն չնկատելով, բայց հանկարծ մեզ ավելի ջերմ ու հարմարավետ է թվում այս մեծ քաղաքում։
 
📽️ «Ա1+» հեռուստաընկերությունը պատրաստել է ֆիլմ-դիմանկար՝ նվիրված Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանին։
 
Մարտին Վարդազարյանը՝ մեզ համար պարզապես Բուլիկը, այն մարդն է, որին ճանաչում են բոլորը։ Նա հնչում է մեր քաղաքում, մեր հիշողություններում, մեր երաժշտության մեջ։
 
📌 Ֆիլմի պրեմիերան՝ փետրվարի 26-ին, ժամը 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։
 
🎬 Սիրով հրավիրում ենք բոլորին՝ միասին բացահայտելու Մարտին Վարդազարյանի կյանքի և արվեստի այն էջերը, որոնք երբևէ չենք տեսել։
 
📍 Միացեք մեզ այս բացառիկ երեկոյին։
 
Մուտքն ազատ է։