Բացել լրահոսը Փակել լրահոսը
480286445_608271405316946_1300355093766309569_n
A A
Պաշտոնական

ՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է ռազմատեխնիկական ցուցահանդեսի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: 

Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։