
A
A
Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է․
«Հարգելի գյումրեցիներ,
Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև:
Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»: