
A
A
PWL-8. Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Լուիս Օրտա Սանչեսին
Աջակցիր «Ա1+»-ինԱլմաթիում (Ղազախստան) անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի PWL-8 լիգայում (Ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգա) 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։
2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0:7 հաշվով պարտվել էր Լուիս Օրտա Սանչեսին։