
A
A
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. Կրեմլ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։
Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարություններին։