Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caսդսսսpture
A A
Պաշտոնական

ԱՄՆ նախագահի խորհրդականը հորդորել է ավարտել խաղաղության գործարքը, ազատել Բաքվի գերիներին

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը՝ տեղեկացնելով, որ  այս շաբաթ զրույց է ունեցել  Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Հիքմեթ Հաջիևի հետ:

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը: