Բացել լրահոսը Փակել լրահոսը
485115104_9778031445583037_1618728062744464371_n (1)
A A
Պաշտոնական

Պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գրառումը․
 
Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։
 
Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր։
 
Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump
Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաեւ զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։
 
Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի։