Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ապրելու երկիրն Ալավերդիում մանդատազրկվեց (տեսանյութ)

Ալավերդու ավագանին մանդատից զրկեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին

Ալավերդու համայնքի ավագանին նիստի օրակարգ էր ներառել քաղաքական բոյկոտ հայտարարած «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին մանդատից զրկելու հարցը։ Ըստ ՏԻՄ օրենքի, մեկ նստաշրջանի ընթացքում կեսից ավելի նիստերից բացակայելը կարող է հանգեցնել ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը։

«Ապրելու երկիր» խմբակցության անդամները բացակայել էին Ալավերդու ավագանու երկու գումարման նիստերից, ինչի արդյունքում ավագանու որոշմամբ նրանց մանդատները դադարեցվեցին։ Միակ բացառությունը ավագանու անդամ Աշոտ Չիլինգարյանն էր, ում մանդատը չդադարեցվեց, քանի որ նա ավելի ուշ էր ստանձնել պաշտոնը։

Ավագանու ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Պապոյանը դեմ է արտահայտվել այս որոշմանը՝ նշելով, որ իշխող խմբակցությունը ճիշտ չի գնահատում իրավիճակը։ Սակայն, մեկ «դեմ», մեկ «ձեռնպահ» և ՔՊ խմբակցության անդամների «կողմ» ձայներով որոշումը հաստատվել է, և «Ապրելու երկիր» խմբակցության անդամները զրկվել են մանդատներից։

Ալավերդի, Անկյուն+3