Բացել լրահոսը Փակել լրահոսը
18.02.2025 (1)
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը

 

Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

ՀՀ ԱԽ գրասենյակ