
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել. ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են արարողությանը
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանավանում բացվել է նոր հրշեջ-փրկարարական կայան՝ արագ արձագանքման հնարավորություններով
Ստեփանավանում մարտի 17-ին տեղի է ունեցել հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որը թույլ կտա 911 ծառայությանը ապահովել առավել արագ արձագանքում։ Բացմանը մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներ և փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ հրշեջ-փրկարարական կայանի կառուցման աջակցության համար՝ ընդգծելով, որ նման հենակետեր արդեն ստեղծվել են նաև երկրի տարբեր համայնքներում։ Նրա խոսքով՝ այս կայանի գործարկումը կարևոր քայլ է ոչ միայն արտակարգ իրավիճակներում արագ արձագանք ապահովելու, այլև փրկարարների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու տեսանկյունից։
Քրիստինա Քվինը նշել է, որ նոր կայանը կարևոր դեր կխաղա Ստեփանավանի և հարակից համայնքների անվտանգության ապահովման գործում՝ թույլ տալով արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին։
Կայանի բացման արարողությանը ելույթով հանդես են եկել նաև «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի սաները, իսկ ՆԳ նախարարը և ԱՄՆ դեսպանը շրջել են տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը և փրկարարների աշխատանքային պայմաններին։