Բացել լրահոսը Փակել լրահոսը
16056_am_2
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից:

Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում: Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները: