
A
A
Կեղծ օղի և կոնյակ Սյունիք բնակավայրում գործող սննդի օբյեկտում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 20-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Սյունիք բնակավայրում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստում են կեղծ օղի և կոնյակ ու վաճառում հաճախորդներին:
Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ:
Բացատրական աշխատանքի արդյունքում օբյեկտը շահագործող 40-ամյա տղամարդն ընդունեց, որ Երևանի առևտրի կենտրոններում գնած սպիրտանյութով և դրոշմանիշներով պատրաստել է տարբեր ապրանքանիշների կեղծ օղիներ և կոնյակներ, որոնք իրացրել է հաճախորդներին: Նա պատրաստակամություն է հայտնել դեռ չիրացված կեղծ խմիչքն ու դրոշմանիշները ներկայացնել քննությանը: