Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cգվնapture
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են հրադադար հաստատել Սև ծովում՝ նավագնացությունն ապահովելու համար

Սպիտակ տունը հայտնում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Սև ծովում հրադադար հաստատելու շուրջ՝ քաղաքացիական նավերի անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով։

Համաձայն Վաշինգտոնի հայտարարության՝ կողմերը պարտավորվել են ապահովել քաղաքացիական նավերի պաշտպանվածությունն ու դադարեցնել դրանց օգտագործումը ռազմական նպատակներով։

ԱՄՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը ռազմագերիների փոխանակման և քաղաքացիական անձանց ազատ արձակման գործընթացներին։

Բացի այդ, կողմերն աշխատում են համաձայնագրի վրա, որը նախատեսում է կանխել հարձակումները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Հրադադարի մասին հայտարարությանը նախորդել են Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված առանձին խորհրդակցություններ ռուս և ուկրաինացի պատվիրակությունների հետ։

Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ թույլ կտա ռուսական ռազմածովային նավերի մուտքը Սև ծովի արևելյան հատված, սակայն զգուշացրել է, որ արևմտյան գոտում դրանց հայտնվելու դեպքում իրենք կգործադրեն ինքնապաշտպանության իրավունք։

Ռուսական կողմը, մինչդեռ, հայտարարել է, որ ընդհանուր հայտարարություն չի լինի՝ Ուկրաինայի դիրքորոշման պատճառով։ Մոսկվան հավելյալ մանրամասներ չի ներկայացրել

-------------------------------

Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման հիմնական արդյունքները ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության

  1. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա, կողմերը պայմանավորվել են կյանքի կոչել «Սևծովյան նախաձեռնությունը», որն ուղղված է՝

    • Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովմանը,
    • ուժի չկիրառմանն,
    • առևտրային նավերի ռազմական նպատակներով չօգտագործման ապահովմանը,
    • ինչպես նաև՝ դիտարկման միջոցով վերահսկողական մեխանիզմների ներդրմանը։
  2. ԱՄՆ-ն կաջակցի՝

    • Ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման վերականգնմանն դեպի համաշխարհային շուկա,
    • ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը,
    • նավահանգիստներին և վճարային համակարգերին ռուսական հասանելիության ընդլայնմանը։

📌 Նշում. Վերոնշյալ կետերը կմտնեն ուժի մեջ միայն այն բանից հետո, երբ՝

  • Հանվեն սանկցիաները Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի (Ռոսսելխոզբանկ) և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային պարենային առևտրում։
  • Նրանք կրկին միացվեն SWIFT համակարգին և կունենան անհրաժեշտ համապատասխան հաշիվներ։
  • Հանվեն առևտրի ֆինանսավորման սահմանափակումները։
  • Հանվեն սանկցիաները ռուսական պարենային ապրանքների և պարարտանյութերի արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ։
  • Թույլատրվի ապահովագրական ընկերություններին աշխատել ռուսական պարենային բեռների հետ։
  • Չեղարկվեն սահմանափակումները ռուսական դրոշի տակ գործող նավերի մուտքի համար նավահանգիստներ, եթե դրանք ներգրավված են պարենային առևտրում։
  • Հանվեն սահմանափակումները Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի և պարենային արտադրության մեջ օգտագործվող ապրանքների մատակարարման նկատմամբ։
  1. Կողմերը համաձայնել են մշակել միջոցառումներ՝ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունն իրականացնելու նպատակով՝

    • Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների 30-օրյա արգելք սահմանելու վերաբերյալ՝ սկսած 2025 թ․ մարտի 18-ից։
    • Հնարավոր կլինի ինչպես երկարաձգել, այնպես էլ դուրս գալ այս համաձայնությունից՝ պայմանավորված դրա խախտմամբ կողմերից մեկի կողմից։
  2. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ողջունել են երրորդ երկրների աջակցությունը, որոնք նպաստում են էներգետիկ և ծովային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

  3. Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ձգտելու կայուն և տևական խաղաղության հաստատման։