Բացել լրահոսը Փակել լրահոսը
քարաթափում
A A
Պաշտոնական

Իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ

ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ

ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

Անհրաժեշտությունից ելնելով, մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:

Աշխատանքներին ներգրավվել նաև են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի աշխատակիցներն ու Իջևանի համայնքապետարանից երեք միավոր հատուկ տեխնիկա։