Արցախցիների ակցիան` Ազատության հրապարակում. ՈՒՂՒՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Ազատության հրապարակում մարտի 29-ին կայացած հանրահավաքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիները, հասարակական գործիչները և նրանց աջակիցները բարձրաձայնեցին իրենց սոցիալական և քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորության մասին։
Հանրահավաքում ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը իր խոսքում ընդգծեց, որ այս հրապարակում հավաքված մարդիկ եկել են հստակ պահանջով՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին։
«Այս հրապարակում հավաքված մարդիկ եկել են ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից։ Մենք ուզում ենք ապրել արժանապատիվ և մեր սրտում պահել մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը և նպատակը»,– ասաց Ստեփանյանը։