Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ խոսնակ
A A
Պաշտոնական

ՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ․ ԱԳՆ խոսնակ

Պատասխան է տրվել «Բաքվի՝ ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու պահանջների» վերաբերյալ լրատվամիջոցի հարցմանը ⤵️

❗️Հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին՝ 2021 թվականին, Հայաստանը միակողմանիորեն և առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել 972 ականապատ տարածքների գրանցամատյան՝ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը։

Բացի այդ, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի սկզբին լրացուցիչ ականապատ տարածքների գրանցամատյաններ է կազմել և փոխանցել Ադրբեջանին։

Չնայած մեր բազմակի հայտարարություններին, որ գոյություն չունեն «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ», Ադրբեջանը շարունակում է կասկածի տակ առնել տրամադրված քարտեզների ճշգրտությունը։ Հայաստանը՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է քարտեզների ճշգրտությունը ստուգել միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ Արդարադատության միջազգային դատարանը (CIJ/ICJ) միանշանակ մերժել է Ադրբեջանի դիմումը՝ Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ, որի շրջանակում Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին ականապատման գործողությունների մեջ։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման վերաբերյալ Բաքվի պահանջներին։