A
A
Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանը և Եվրոպական միությունը տեսակապի ընթացքում քննարկել են իրենց տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 9-ին Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն տեսակապի միջոցով զրույց է ունեցել ԵՄ առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն են եղել առևտրային արտոնությունների շուրջ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների գների վերահսկման պարտավորությունների վերաբերյալ անհապաղ բանակցությունների անհրաժեշտությունը։