Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ եմ՝ շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերված դրոշները՝ իրենց ղեկավարների ստորագրություններով»,- գրել է Սիմոնյանը և կից տեսանյութ հրապարակել: