
A
A
«Ժառանգությունը»-ը գումարել է համապետական խորհրդի նիստ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցում էին երկրի տարբեր մարզերից ժամանած վաթսուն պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները: «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը։
Այդ մասին հայտնում են կուսակցությունից։