Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբիո
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ը կհրաժարվի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս առաջընթաց չգրանցվի․ Ռուբիո

ԱՄՆ-ը կհրաժարվի ռուս-ուկրաինական խաղաղ համաձայնագրի կնքման ջանքերից, եթե մոտ օրերս այդ հարցով առաջընթաց չգրանցվի, ըստ Reuters-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք չենք պատրաստվում շաբաթներ և ամսիներ շարունակ ջանքեր գործադրել։ Պետք է շատ արագ որոշենք, ես խոսում եմ մի քանի օրվա մասին՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե՝ այո՛, ապա, մենք կանք, իսկ եթե՝ ո՛չ, մենք ունենք այլ առաջնահերթություններ և՛ս որոնց վրա նույնպես պետք է կենտրոնանանք», -  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է գործարքով՝ Ռուբիոն միևնույն ժամանակ շեշտել է՝ Վաշինգտոնը պատրաստ է առաջ շարժվել, եթե առաջընթացի անհապաղ նշաններ լինեն: