Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային կանայք:
 
Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
 
Հայաստանի թիմի անդամ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ:
 
Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: