Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հռոմի պապ
A A
Հասարակություն

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի կիրակի օրը կարճ ժամանակով երևաց Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ դիմելով հավատացյալներին Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) ուղերձով, որի ընթացքում, ի թիվս այլոց, աղոթեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Նա հիշատակեց Հարավային Կովկասը, որտեղ երկարամյա լարվածությունը հրատապ հաշտեցում է պահանջում։

«Մասնավորապես, նա աղոթեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,- ասված է Վատիկանի հայտարարության մեջ։

Ֆրանցիսկոս պապն իր ելույթի ընթացքում հիշատակեց նաև Գազայի հատվածի, Սիրիայի, Լիբանանի քրիստոնեական համայնքների մասին, անդրադարձավ Ուկրաինայի պատերազմին և Աֆրիկայի տարածքում եղած հակամարտություններին։