Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (7)
A A
Սպորտ

Մերի Թումասյանը 5-րդ հորիզոնականում, Ջուլիետա Ավանեսյանը դուրս է եկել մրցումից վնասվածքի պատճառով

Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ:
 
Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով` Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան), պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ: Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:
 
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
 
 
Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա