Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին (տեսանյութ)

Ապրիլի 22-ին, ժամը 13։55-ից Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են մոտ 100 մ երկարության և մոտ 60 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ: Փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։ Աշխատանքներին օժանդակել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության ծառայողները։