A
A
«Միլանը» 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» վստահ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ՝ 3:0 հաշվով։ «Ռոսոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուկա Յովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տեյանի Ռեյնդերսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1։ Ընդհանուր դիմակայության արդյունքում «Միլանը» հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ Գավաթի եզրափակիչ։
Ֆինալում միլանյան ակումբը կմրցի «Բոլոնիա»–«Էմպոլի» զույգի հաղթողի հետ։