Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական նոր ճգնաժա՞մ

Տնտեսություն
47026683635e62717c6bd54b2e00a0bd

Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արագ լուծել պարտքի վերին սահմանի բարձրացման հետ կապված ճգնաժամը: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի խոսքերով` հակառակ դեպքում այն կարող է «լուրջ հետևանքներ ունենալ»:
Նա ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարներն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է հնարավորինս արագ համաձայնության գան երկրի 14,3 տրիլիոն դոլար կազմող պարտքի սահմանը բարձրացնելու շուրջ:
ԱՄՀ-ի տնօրենը զգուշացրել է, որ մեկ շաբաթ անց այս սահմանը չբարձրացնելու դեպքում Միացյալ Նահանգները կանգնելու է իր պարտքային պարտավորությունները չկատարելու վտանգի առջև:
Իսկ դեֆլոտը, ըստ նրա, «չափազանց լուրջ հետևանքներ կունենա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային տնտեսության համար»: