Բացել լրահոսը Փակել լրահոսը
turkey_turkia_agn_e1645706771995
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությունը մերժող և փաստերը աղավաղող հերթական ապրիլքսանչորսյան հայտարարությունն է տարածել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանությունը մերժող և փաստերը աղավաղող հերթական ապրիլքսանչորսյան հայտարարությունն է տարածել, գրում է Ermenihaber.am-ը։

 

«Մենք ամբողջությամբ մերժում ենք 1915-ի իրադարձությունների վերաբերյալ արված ցանկացած հայտարարություն, որը հակասում է պատմական փաստերին և միջազգային իրավունքին։ Նման նախաձեռնությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավերը քաղաքական նպատակներով շահարկելուն, բացարձակապես անհիմն են»,- նշվել է Թուքրիայի ԱԳՆ-ի էջում։

Հայտարարությանը զուգահեռ նշվել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։