Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրեցինք օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև ավելի հարմարավետ ու անվտանգ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support