Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ինչպե՞ս բարձրացնել լաբորատոր աշխատանքի որակը․ ոլորտի առաջատարը խորհուրդ է տալիս

Երևանում անցկացվել է լաբորատոր ախտորոշման մասնագիտացված հանրության համար կարևոր միջոցառում։

RANDOX ընկերությունը՝ որակի ներքին և արտաքին վերահսկողության համաշխարհային առաջատարը եւ նրա ներկայացուցիչըխ «Ստատուս Թրեյդինգ»-ը առաջին անգամ մեր երկրում կազմակերպել էին սեմինար-հանդիպում՝ ուղղված լաբորատոր աշխատանքի որակի բարձրացմանը։ RANDOX & RIQAS ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում «Ստատուս Թրեյդինգ» ընկերությունն է։

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 մասնագետներ՝ լաբորատորիաների ղեկավարներ և որակի վերահսկման պատասխանատուներ։ Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են, թե ինչպես կարելի է.

  • արդյունավետ կառավարել օրվա պրոցեդուրաները,

  • խնայել ռեսուրսներ և ժամանակ,

  • որակի վերահսկման գործընթացը դարձնել բուժառուների և բուժանձնակազմի համար բացարձակ թափանցիկ։

RANDOX-ի փորձագետները հատուկ շեշտադրել են, որ մշտական և ճշգրիտ որակի վերահսկումը լաբորատոր ախտորոշման ոլորտում ոչ միայն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև նպաստում է հիվանդների բուժման որակի զգալի բարելավմանը։

 

RANDOX  կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչն է «Ստատուս Թրեյդինգ» ընկերությունը