Վե՛ր ընկի տեղդ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ պադվալը․ Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրավիճակն Ազգային ժողովում այսօր լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա:
«Դուք քաղաքական կամք չունեք սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու, մի մեղադրյալ ԱՆԻՖ-ի գործով չկա, այստեղ հպարտանալու ի՞նչ կա, առհասարակ մամուլի հրապարակումների մասին հպարտանալու ի՞նչ կա, եթե դրանց ընթացք չկա», - ընդգծեց պատգամավորը:
Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
«Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն: Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Այսինքն մամուլը ... բա ձե՞ր մասին ինչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի՞ եք ազատ, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու կգնաս», - հունից դուրս եկավ վարչապետը՝ հորդորելով պատգամավորներին «չուտել իր ներվերը»: