Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ի՞նչ կա «ԱՆԻՖ»-ի գործից»․ Ալեն Սիմոնյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում հայտնել է, որ Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) աշխատակիցների հնարավոր չարաշահումների գործով քննությունը շարունակվում է ակտիվ փուլում, և առաջիկայում չի բացառվում քրեական հետապնդման իրականացումը։

Վարդապետյանի խոսքով՝ քննության շրջանակում ուսումնասիրվում են ԱՆԻՖ-ի կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում կատարված հնարավոր չարաշահումների դրվագներ։ Քննությունը ներառում է նաև այն ընկերությունները, որոնց անունները հրապարակվել են մամուլում։

Գլխավոր դատախազը նշել է, որ առնվազն մեկ դրվագով խոսքը վերաբերում է մոտ 2 միլիոն դոլարի չարաշահման կասկածի։ Քննության շրջանակում արդեն հարցաքննվել են պաշտոնատար անձինք՝ տարբեր կարգավիճակներով։

Նախաքննության տվյալները այս փուլում ամբողջությամբ չեն բացահայտվում՝ գործընթացին չվնասելու նպատակով։