Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Կարապետյան
A A
Քաղաքականություն

Վերաքննիչը չի փոխել Կարապետյանի խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքը։ Նրա պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո Կարեն Կարապետյանը հետ էր վերցրել վերաքննիչ բողոքը։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ արդեն նախապատրաստում են ՄԻԵԴ դիմում, քանի որ ներպետական ատյանները գործով արդյունավետ չեն դիտարկվում։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին՝ հրապարակային հայտարարության համար, որում աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում արձագանքել էր այդ հայտարարությանը սուր գրառումներով։