Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հուլիսի 1-ից պետությունը չի սուբսիդավորում արևային կայանների վարկավորումը․ Հայկ Շեկյան (տեսանյութ)

«Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն ահազանգում է, որ պետությունը հուլիսի 1-ից դադարեցրել է արևային կայանների տեղադրման վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորումը։

Սուբսիդավորման հնարավորության պայմաններում վերջին տարիներին Հայաստանում արևային կայանների տեղադրումը զգալիորեն աճել է, ինչի շնորհիվ մեր երկիրն այսօր էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի։ Հավելյալ էլեկտրաէներգիան, սակայն, ոչ թե դարձել է տնտեսական հնարավորություն, այլև՝ խնդիր։ Եվ մեր պետությունը որոշել է հարցին լուծում տալ ոչ թե էլեկտրաէներգիայի սպառումն ավելացնելու, այլև արտադրության ավելացումը դանդաղեցնելու միջոցով։ Այսինքն դադարեցնում է սուբսիդավորել նոր կայանների տեղադրումը, որպեսզի դրանք մեծ չափով չավելանան ու շատ էլեկտրաէներգիա չարտադրեն, որ չիմանա, թե այն որտեղ սպառի։

Հայկ Շեկյանը հավատացնում է, որ համակարգող պետական կառույցները թեև դրական են տրամադրված արևային էլեկտրաէներգիայի արտադրության ավելացման նկատմամբ, սակայն պետական քաղաքականությունը չի կարողանում հասնել ոլորտի զարգացման հետևից՝ իրենք առաջ են անցել։ Եվ նա լուծումներ է առաջացնում․ «Եկեք, արևային կայանների արագ զարգացումը զուգորդենք, օրինակ, ջերմային պոմպերի կամ կուտակային էլեկտրական կայանների արագ զարգացմամբ, որն այսօր շատ ավելի մատչելի է դարձել, որը կարելի է դնել տներում, բիզնեսներում և դրանով ոչ միայն կայունացնել անկայուն մատակարարումները, այլև ցերեկային ժամերին ավելի արտադրվող էլէներգիան կլանել ու օգտագործել գիշերը»։

«Շտիգենի» տնօրենը էներգետիկ քաղաքականության մեջ բացեր է տեսնում և գտնում է, որ դրանց առկայությունը երկարաժամկետ առումով սահմանափակում է մեր տնտեսության զարգացումը։ Նա նաև անիմաստ է համարում էլեկտրաէներգիայի սակագնի գիշերային և ցերեկային տարբերակումը։ «Դա ոչ մի օգուտ չի տալիս, կարելի է, նույն սակագինը սահմանել, փոխարենը 4-5 դրամ ցածր կագին սահմանել»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում