A
A
«Բանդեր» թաղամասը ճահիճ է դառնում (տեսանյութ)
Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասն իր ստեղծման օրից կոյուղագիծ չունի: Կոյուղաջրերը բաց առվի տեսքով մոտ երկու կիլոմետր երկարությամբ հոսում են ողջ թաղամասով։
Վերջին տարիներին ստորերկրյա ջրերի բարձրացման հետևանքով կոյուղաջրերը լցվում են թաղամասի բնակիչների տները, բակերն ու այգիները:
Դա հանգեցրել է նրան, որ թաղամասում հայտնվել են օձեր, տարատեսակ սողուններ, որթեր ու միջատներ: Բնակիչներն ահազանգում են՝ թաղամասն աստիճանաբար ճահճանում է, իսկ համաճարակի բռնկումն անխուսափելի է դառնում:
Թաղամասում վիճակն օրեցօր վատթարանում է, իսկ խնդրին քաջածանոթ պատկան մարմինները շարունակում են լռել: