A
A
Կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ հանդիսատեսի և տարվա գլխավոր մշակութային իրադարձության երկար սպասված հանդիպումը, որով կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը: 🔷 Բալետ-օրատորիան ստեղծվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ: 🔷 Բեմում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողներ և «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը: 🔷 Բեմադրության շրջանակներում կարված թեմատիկ հագուստներն արդեն իսկ վաճառքում են, որոնց եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը: