A
A
Ուղիղ կեսօրին, այնուամենայնիվ, բազմամարդ էր ՌԴ դեսպանատան դիմաց․ ինչո՞ւ էին եկել ՌԴ քաղաքացիները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւղիղ կեսօրին, այնուամենայնիվ, բազմամարդ էր ՌԴ դեսպանատան դիմաց․ ինչո՞ւ էին եկել ՌԴ քաղաքացիները
Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունն այսօր անցկացվում է նաև Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում գործող երկու ընտրատեղամասերում։
Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, որը նախապես կոչ էր արել ժամը 12-ին հավաքվել ՌԴ դեսպանատան դիմաց, վերջին պահին չեղարկել էր Հայաստան այցը՝ անվտանգության հետ կապված իր նշած ռիսկերի պատճառով։
Այնուամենայնիվ, կեսօրին դեսպանատան մոտ քաղաքացիների բավականին մեծ բազմություն էր հավաքվել։
Ովքեր էին եկել, ինչո՞ւ և ինչ էին ասում Ռուսաստանի ընտրությունների ու ստեղծված իրավիճակի մասին՝ մեր տեսանյութում։