A
A
Կյանքը ջազում. «Ա1+»-ը շնորհավորում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Լևոն Մալխասյանի ծննդյան օրն է, ընդհանրապես այս ամբողջ տարին էր համարվել հոբելանական։
Այսօր նա դարձավ 81 տարեկան։
«Կյանքը ջազում»՝ Ֆիլմ մարդու մասին, որն ապրում է՝ ինչպես նվագում է և նվագում է՝ ինչպես ապրում է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը նվիրված հայկական ջազի լեգենդ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանին։
Սցենարի հեղինակներն են «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը և լրագրող Ռուզաննա Մկրտչյանը։ Օպերատորը և ռեժիսորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը։
Ֆիլմը նկարահանվել է 2 տարի առաջ։