Բացել լրահոսը Փակել լրահոսը
605638968_1192256186429927_7627927262793252124_n
A A
Մշակույթ

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը

Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
 
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է:
Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում, նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
 
Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է Հայաստանի կինոգործիչների միության «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
 
Շնորհավորում ենք ռեժիսորին հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչանքներ և երկարակեցություն՝ հագեցած նոր ծրագրերով ու հաջողություններով։